«Հեռանկարում կարող է լինի նաև Պակիստանի մասնատման հարցը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիշերը, դիմելով իր ժողովրդին, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն հայտարարել է, թե Պակիստանը աննախադեպ հաղթանակ է տարել և որ պակիստանյան բանակն մեծ արհեստավարժությամբ կարողացել է աննախադեպ հարվածներ հասցնել Հնդկաստանին։
Սակայն արդյո՞ք այդպես է, և արդյո՞ք Հնդկա-պակիստանյան հակամարտությունը կարող է ավարտվել այնպես, ինչպես պատկերացնում են Պակիստանում։
Հնդկական կողմում պետք է նկատենք, որ բոլորովին այլ հաշվարկներ են նշմարվում և դրանք առավել երկարաժամկետ հեռանկարին են վերաբերվում։
Այս փուլում եթե հնդկական կողմը ջրային ռեսուրսների կառավարման նախորդ՝ 1960 թ.-ի պայմանավորվածություններից հրաժարվի և ջրային հոսքերը՝ հատկապես Ինդոսի, սահմանափակի դեպի Պակիստան, ապա իսկապես չափազանց ծանր վիճակ կլինի Պակիստանի գյուղատնտեսության համար։
Հեռանկարում նաև Պակիստանի մասնատման հարցն է լինելու ակտուալ, եթե Հնդկաստանում պահպանվեն այն ազգայնական տրամադրությունները, որոնք այսօր առկա են»։

«Վերադարձված գումարները դեպոզիտ կդրվեն, տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2418:30
«Գնում ես, գնում ես, չուկ-չակ-չարակ-չակ, ու պրծնում ա ճանապարհը․ մեր խնդիրն էն ա, որ ճանապարհը շարունակվի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3718:12
«Եկե՛ք Վենեսուելան դարձնենք ԱՄՆ-ի 51-րդ նահանգը». Թրամփ (տեսանյութ)
10817:49
«Ասում են՝ գնացեք դիմեք երրորդ երկրի․ դիմել ենք, չի ստացվում»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6017:12
«Նիկոլի տակ ծալվածներն ի վերջո կկողմնորոշվե՞ն՝ Վազգենը Մեղրին ուզում էր հանձնե՞լ, թե՞ պահել». Միհրան Հակոբյան
6617:06
«Սա Հայաստանի Հանրապետության հերթական կապիտուլյացիան էր»․ Սուրեն Ներսիսյան
6317:00
«ՏԻՄ ընտրություններն ի ցույց դրեցին այն ճգնաժամը, որը պայմանական անվանում ենք ընդդիմության ճգնաժամ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6316:48
«Չկա մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայ ժողովրդի հասցեին»․ Տաթևիկ Հայրապետյան
5416:42