Երեքշաբթի, 13 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Խաղաղության պայմանագիր չկա և չի լինի, իսկ ժամանակը Հայաստանի դեմ է աշխատում». Ոսկան Սարգսյան

«Խաղաղության պայմանագիր չկա և չի լինի, իսկ ժամանակը Հայաստանի դեմ է աշխատում». Ոսկան Սարգսյան
115
Այսօր, 04:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2020թ․ պատերազմի ավարտից 4 տարի ու կես է անցել, ո՞ւր է խաղաղության պայմանագիրը
2018-ին Նիկոլ Փաշինյանի տված խոստումները՝ «նախկինների» արած թալանը քյաբաբ առ քյաբաբ ետ բերելը, արագաչափերը հանելը, տնտեսական հեղափոխությունը, ժողովրդավարության բաստիոնը, Հայաստանի հպարտ քաղաքացիները՝ 3 միլիոն վարչապետերը, տնտեսական հեղափոխությունը և այլն, սուտ դուրս եկան։ Ավելին՝ ԱՆԻՖ-ի կողմից պետբյուջեից 25 միլիարդ դրամ մսխելը և դրա համար ոչ մեկին քրեական պատասխանատվության չկանչելը փաստում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով իշխանության եկածները «նախկիներից» պակաս չեն թաթախված կոռուպցիայի մեջ։ 2020թ․ պատերազմից, 5 հազար զոհից, Արցախի կորստից հետո, 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություներում ընտրողների մի զգալի մասը վստահության քվե տվեց 3 տարի իրենց խաբածներին, պատերազմի ընթացքում «Հաղթելու ենք» կարգախոսով իրենց հիմարացածներին, հույս ունենալով, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն կբերի։ 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից անցել է 4 տարի և 6 ամիս, սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերը և Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը Ադրբեջանին հանձնելուց անցել է մեկ տարի, սակայն խաղաղության պայմանագիր չկա։ Պայմանագիրը համաձայնագիր է դարձել, ուղիղ եթերում ձվածեղ անող, հեծանիվ քշող Նիկոլ Փաշինյանը համաձայնագրի կետերը գաղտնի է պահում 3 միլիոն վարչապետերից, որովհետև թաքցնելու պատճառներ ունի Ադրբեջանի բռնապետը հայտարարել է, որ բացի համաձայնագիրը, Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, դիմի ԵԱՀԿ մինսկի խումբը լուծարելու համար։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի 10 ամսից, այսինքն՝ 2026-ի մարտին։ Մոտ 10 տոկոս վարկանիշ ունեցող ՔՊ-ական իշխանությունը ինչպե՞ս է հանրաքվեով անցկացնելու նոր սահմանադրությունը։ Ադրբեջանի բոլոր պահանջները Հայաստանի կատարելուց հետո Իլհամ Ալիևը նոր պահանջներ է ներկայացնելու՝ հանձնել տեղեկություններ 1992-94 թվականերին սպանված ադրբեջանցիների մասին, տալ ականապատ դաշտերի ավելի ստույգ քարտեզներ, Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործներին» և այլն։ Խաղաղության պայմանագիր չկա և չի լինի, իսկ ժամանակը Հայաստանի դեմ է աշխատում։ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը Փաշինյանի խոստովանությամբ՝ 7 տարի մնացել են նույն՝ 1-ին դասարանում, չունեն կառավարման ունակություններ, փորձ, նոր վարկեր են վերցնում, պարգևավճարներով մսխում պետական բյուջեն, երբ դարավոր թշնամին սարի հետևում իր սուրն է սրում»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան