ԱՄՆ-ն ու Չինաստանը փոխադարձաբար նվազեցնում են մաքսատուրքերը

ԱՄՆ-ն ու Չինաստանը համաձայնության են եկել 90 օրով փոխադարձաբար նվազեցնել առևտրային մաքսատուրքերը։
Վաշինգթոնը չինական ապրանքների մեծ մասի վրա մաքսատուրքերը կնվազեցնի մինչև 30%, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Պեկինն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կնվազեցնի մինչև 10%։
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մայիսի 14-ից։
Հիշեցնենք՝ ներկայումս ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը կազմում են 145%, մինչդեռ Չինաստանի կողմից ամերիկյան ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը կազմում են 125%։
Բեսենթը պարզաբանել է, որ հայտարարված փոփոխությունները չեն վերաբերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Վաշինգթոնի բոլոր առևտրային գործընկերների նկատմամբ սահմանված ոլորտային տուրքերին։
«Միացյալ Նահանգները և Չինաստանը կստեղծեն մեխանիզմ՝ տնտեսական և առևտրային հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու համար»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
292Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
190Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
155Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59524.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61623.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69322.10.2026, 02:06