«Տպավորություն է՝ ամեն ինչ արվում է հնարավորինս քիչ թվով անձանց հաշմանդամություն ունեցող ճանաչելու համար»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեռ բուժաշխատողի անհատական լիցենզիայի վերաբերյալ օրենքի դրույթները ուժի մեջ չեն մտել, շտապում և բժիշկներին լիցենզիայից զրկելուց են խոսում:
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը Ազգային Ժողովում առաջին ընթերցմամաբ արդեն ընդունվել է, դրան զուգահեռ ներկայացվել և ընդունվել է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ավելի հստակ և պարզ ներկայացնեմ.
ՀՀ կառավարիչները որոշել են ուղղիչ/պատժիչ միջոցառումների խումբ կիրառել անձի ֆունկցիոնալության գնահատման ընթացակարգերին մասանակից բուժաշխատողների, ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովների անդամների՝ փորձագետների նկատմամբ:
Միանաշանակ է, որ անձի ֆունկցիոնալության գնահատման, հաշմանադամության, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանին վերաբերվող ընթացակարգերը բարդացվել են, պահանջները շատ են, տպավորություն է, որ ամեն ինչ արվում է հնարավորինս քիչ թվով անձանց ճանաչել հաշմանդամություն ունեցող: Սակայն իրականում COVID-19 համավարակից, 44-օրյա պատերազմից հետո հայաստանցիների առողջական վիճակը և՛ հանրային առողջապահական առումով, և՛ անձի առողջության մասով չի կարող լինել անգամ բավարար: Մահերի բացարձակ թիվը 2023 թվականի համեմատ 2024թվականին աճել է 1263-ով կամ 5,1 %-ով, բնակչության թվի նույն ցուցանիշի պայմաններում: ՀՀ-ում լաբորատոր-ախտորոշիչ կենտրոնները սնկի պես աճում են և այդ հիմնարկները քաղաքացիների դիմելութան քիչ լինելուց չեն բողոքում, որը անուղղակի խոսում է ընդհանուր առմամբ հիվանդացության ցուցանիշի բարձրացման մասին: Իսկ ԱԱՊ օղակում հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման աշխատանքների փոխարեն զարկ է տրված գրագրությանը, ԱՐՄԵԴ համակարգ տեղեկատվության ամենօրյա ներանցմանը և նման օֆիսային հարցերի: Տպավորություն է, որ ՀՀ քաղաքացու առողջական վիճակը ոչ մեկին հետաքրքիր չէ:
Հիվանդությունների կանխարգելման այսչափ ցածր մակարդակում, բնականաբար հաշմանդանության համար դիմելությունը մեծ է լինելու, որը շոշոփելի բեռ է պետության համար:
Այս իրավիճակում ՀՀ կառավարությունը «գտել է» հերթական զսպման գործիքը՝ տեսչական մարմինը դիտարկում է անելու և պատժելու է քաղաքացուն հաշմանդամություն «տվող» բժիշկներին, փորձագետներին: Այս անգամ տույժը կլինի բժշկին անհատական լիցենզիայից, իսկ անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին՝ հավաստագրից զրկելու ձևով: Իհարկե, գումարած նաև վարչարարություն՝ նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տարբեր չափերով:
Առաջին հայացքից, թվում է, թե խստացնում են, կարգավորում են, վերահսկում են ևայլն:
Սակայն, հաշվի առնելով, որ տեսչական մարմինը չունի բժշկական օգնության որակի վերահսկման գործիքակազմ, հասկանալի է, որ «խախտում» ասածը, որի համար պատժվելու է բուժաշխատողը լինելու է օրինակ գրագրության ժամանակային հարցեր, ոչ ճիշտ լրացրած տող ուղեգրում և այլ նման բաներ: Իրականության մեջ այս տեսակի վերաբերմունքը բերելու է ԱԱՊ բժշիշների կողմից խուսափողական վարքագծի ձևավորման, որի արդյունքում «հաշմանդամություն տվողների» մենաշնորհ է ձևավորվելու: Արդյունքում սիրելի ԲԿ-ների սիրելի բժիշկներով այս գործերը գլուխ են բերելու:
Ինչպես վերջին տարիների ռազմաբժշկական փորձաքննության՝ զինվորական ծառայության պիտանիության փորձաքննության «բարեփոխումների» արդյունքում զորակոչի ժամանակ «պիտանի չէ»-ն մի քանի անգամ «թանկացել է», հիմա էլ հաշմանդամություն ստանալն է գնում դեպի «թանկացում»:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, մարզային հիվանդանոցները ԱՆ ենթակայության բերելու փոխարեն կարելի էր օրինակ՝ ՀՀ -ում բժշկասոցիալական, ռազմաբժշկական, դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական, թունաքիմիական փորձաքննությունների հետ կապված մոտեցումները, գործիքները ինֆրաստրուկտուրանները իրականում բարեփոխել»։

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
14100:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
356Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
29718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
29618.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
76615.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
101013.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
303613.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
199612.08.2026, 23:18