Կիրակի, 18 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«ՍԴ որոշումից հետո «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հարուցված բազմաթիվ գործեր մերժվելու են»․ Արամ Վարդևանյան

«ՍԴ որոշումից հետո «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հարուցված բազմաթիվ գործեր մերժվելու են»․ Արամ Վարդևանյան
163
Երեկ, 20:30

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին կրկին շատ էր խոսվում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի մասին: Որոշման մասին խոսեցին գործադիր իշխանության անդամները, քաղաքական գործիչներ և այլն: Կարճ օբյեկտիվ արձագանքը հետևյալն է. Սահմանադրական դատարանի որոշումից հետո այս օրենքի հիման վրա հարուցված բազմաթիվ գործեր մերժվելու են, քանի որ ՍԴ որոշման և գործնականում առկա մեկնաբանությունները ուղիղ հակասության մեջ են: Ավելին՝ փաստացի ապօրինի գույքի բռնագրավվման ինստիտուտը 2003 թվականից քրեական օրենսգրքով ներդրվել է, հետևաբար ողջամիտ է, որ այն պետք է զարգացում ստանար: Զարգացումը չէր կարող լինել հակասահմանադրական ճանապարհով, որը որոշակիորեն կանխվեց ՍԴ որոշմամբ: Ի դեպ ՍԴ որոշմամբ առկա է ուղիղ պահանջ՝ հասցեագրված հենց Օրենսդրին, որի մասին չի խոսվում:
Սահմանադրական դատարան ուղիղ պահանջ է ներկայացրել այս մեխանիզմի վերաբերյալ՝ վաղեմության ժամկետ սահմանել, ինչն էական է լինելու բոլոր գործերի համար, այդ թվում իրավական կանխատեսելիության և որոշակիության մասով: Ուշագրավ է, որ արդեն անցել է 30 օր, խոսվել է ՍԴ որոշումից և ամեն ինչից, սակայն նույնիսկ Օրենքի նախագիծ դեռևս առկա չէ:
Ուղիղ մեջբերում ՍԴ որոշումից. «Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը պարտավոր է համաչափ և կանխատեսելի կարգավորումներով որոշակիացնել Օրենքով նախատեսված ժամանակահատվածը՝ Օրենքի ընթացակարգերի կիրառման համար վաղեմություն սահմանելու նպատակով…ժամանակային երկու պայմանական ռեժիմները՝ (1) Օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ և (2) Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո»»:

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան