Թրամփը չի խստացնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

3217
Երեքշաբթի, 20 մայիսի, 2025 թ., 10:34
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի խստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ Ուկրաինայի հարցում կարգավորման հասնելու հնարավորություն կա։
«Կարծում եմ՝ կա հնարավորություն ինչ-որ բանի հասնելու», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Հարցին, թե ինչու նա դեռ չի խստացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Թրամփը պատասխանել է․ «Եթե դա անենք (նոր պատժամիջոցներ սահմանենք), կարող ենք իրավիճակը վատթարացնել»։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «կարող է գալ ժամանակ, երբ դա (պատժամիջոցների խստացումը) տեղի կունենա»։
Երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այն տևել է ավելի քան երկու ժամ։ ՌԴ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի հետ զրույցը և այն անվանել կառուցողական։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
292Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
190Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
155Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59524.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61623.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69322.10.2026, 02:06