Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի». Էրդողան

«Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի». Էրդողան
203
Երեկ, 20:00

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայում անցկացվող՝ «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Նա, անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, այդ տարածաշրջանը որակել է ռազմավարական կարևորություն ունեցող:

«Մեր թյուրքական աշխարհի համար ռազմավարական կարևորություն ունեցող Կովկասում ընթացող զարգացումներին ուշադիր հետևում ենք»,- նրա խոսքերն է մեջբերում «Էրմենիհաբեր»-ը:

Բացի այդ, նա գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանը համաձայնության է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցում։

«Եթե հնարավոր լինի երկու երկրների միջև մնայուն խաղաղություն հաստատել, իրավիճակն, անկասկած, իր հետ բազմաթիվ հնարավորություններ է բերելու մեր թյուրքական աշխարհի համար»,- հավելել է նա: