Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ոստիկանն է իմ ուժը, հողատուն է իմ մուժը». Ռուբեն Մելիքյանի պամֆլետը

«Ոստիկանն է իմ ուժը, հողատուն է իմ մուժը». Ռուբեն Մելիքյանի պամֆլետը
186
Երեկ, 21:24

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՌԱՋԻՆ ՈՒՍՄԱՍՎԱՐԸ
(Պամֆլետ՝ առաջին դեմքով)
Օբշի պրիվետ, տխմարնե՛ր,
Հապա լսե՛ք, ոջիլներ,
Ես՝ կրթվածըս նորաձև,
Որոշել եմ ձեզ կրթել։
Ե՛ս եմ ասում՝ որը՝ ոնց,
Ով դեմ է՝ կուտի տըփոց,
Ոստիկանն է իմ ուժը,
Հողատուն է իմ մուժը։
Հետևե՛ք իմ պրոֆիլին,
Ու մուծվե՛ք իմ ֆոնդերին,
Ուսմասվար եմ նորաձև,
Որոշել եմ ձեզ կրթել։
Ես ու մարդըս տասնութին,
Խոստացանք ձեզ լավ երկիր,
Փոխարենը տվինք մահ
Ու ավեր ու ցավ ու վիշտ։
Բայց դա փու՛յթ չէ, մոռացե՛ք,
Գրանցվե՛ք ու դե՛ս եկեք,
Իմաստակ եմ նորաձև,
Որոշել եմ ձեզ կրթել։
Երբ կռիվ էր մեր երկրում,
Ու զոհվում էր քո որդին,
Ես փիառըս էի անում,
Որ լռեցնեմ բոլորին։
Որ լռեցնեմ բոլորիդ,
Ասեմ՝ «կռվե՛լ եմ, իսկ դո՞ւ»,
Ես՝ հերոսըս նորաձև,
Որոշել եմ ձեզ կրթել։
Մեզ էլ պետք չէ հաղթանակ,
Մեզ էլ պետք չէ զենք, բանակ,
Մեզ էլ պետք չէ ոչ մի բան,
Միայն՝ իմ ձեռքով կրթվել։
Օրինակ եմ ծառայում,
Ձեզ «տխմար» եմ անվանում,
Հիմա դա՛ է նորաձև,
Որոշել եմ ձեզ կրթել։
21.05.2025»:

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան