Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

7 օրվա ընթացքում Դիանա Գասպարյանի լիազորությունները կդադարեցվեն

7 օրվա ընթացքում Դիանա Գասպարյանի լիազորությունները կդադարեցվեն
201
Երեկ, 22:30

Կայացել է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը:

Այս մասին հայտնում են Վաղարշապատի համայնքապետարանից։
«Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը հայտնեց պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։

Համաձայն տեղական ինքակառավարման մասին օրենքի՝ դիմումը ներկայացնելուց հետո կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկվում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումը ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն, որից հետո վերջինիս լիազորությունները համարվում են դադարեցված»,- ասված է համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարել էր, որ վայր է դնելու մանդատը և այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը: