Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Վտանգավորը ոչ այնքան Ադրբեջանի նպատակն է, որքան հարցի՝ Հայաստանի ընկալումը». Ռաֆայել Թեյմուրազյան

«Վտանգավորը ոչ այնքան Ադրբեջանի նպատակն է, որքան հարցի՝ Հայաստանի ընկալումը». Ռաֆայել Թեյմուրազյան
144
Երեկ, 23:36

Պրոֆեսոր Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն այսօր կրկնել է պահանջը, թե պաշտոնական Երևանը պետք է ընդունի «արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչներին, ու հստակ պատասխանի, թե երբ և անվտանգության ինչ երաշխիքներով են նրանք «վերադառնալու իրենց նախնիների հողեր»։ Հայաստանից արձագանքը եղել է, թե դա «քաղաքական հռետորաբանություն է»։ Վտանգավորն այստեղ ոչ այնքան Ադրբեջանի նպատակն է, որքան հարցի՝ Հայաստանի ընկալումը, ինչը հիշեցրեց դպրոցական տարիներից մի դիպված։
Կենսաբանության դասի թեման լիզոսոմներն էին։ Ուսուցիչը բացատրում էր փոխակերպման (մետամորֆոզի) ընթացում լիզոսոմների դերը։ Լիզոսոմներն օգնում են մարսել ու վերամշակել արդեն անպիտան բջիջներն ու հյուսվածքները։ Դրա արդյունքում, օրինակ, գորտի շերեփուկի պոչն անհետանում է, և շերեփուկը վերափոխվում է գորտի։ Աշակերտներից մեկի մոտ մութ հարց մնաց. «Ընկեր Սարուխանյան, բայց սալամանդրը պոչավոր է»։ Այս խոսքի վրա, վերջին շարքերում կիսաքնած ու թեմայից անտեղյակ մեկը, լսելով պոչավոր սալամանդրի մասին, անմիջապես վրա բերեց. «Կովն էլ է պոչավոր»։
Արցախյան հիմնահարցի, Սյունիքով ճանապարհի, «արևմտյան ադրբեջանցիների» ու ընդհանրապես երկրի համար ճակատագրական հարցերում իշխանության ներկայացուցիչների՝ «կովն էլ է պոչավոր» մակարդակի արձագանքը ցույց է տալիս, թե որքան հեռու են հարցի էությունից, էլ ուր մնաց՝ դրա լուծումից»։