Երկուշաբթի, 26 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Տեսակների պայքարում պիտի պարտվի ազգամերժ և ազգուրաց տեսակը». Արա Պողոսյան

«Տեսակների պայքարում պիտի պարտվի ազգամերժ և ազգուրաց տեսակը». Արա Պողոսյան
99
Այսօր, 03:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աստիճանաբար քաղաքական մեռելներին թաղելու ժամանակը մոտենում է։ Քաղաքական դիակները թաղելուց հետո կսկսվի քաղաքական ապրողների Ժամանակը։ Կսկսվի ծնունդ, ծնունդ Շիրազների ու Սիլվա Կապուտիկյանների (մեծատառ, որովհետև նույնիսկ որպես ածական կիրառելիս, նրանց մեծությունը անսահման է), ովքեր Հայոց անկախ պետության ջահակիրներն էին։ Կսկսվի Հայոց նոր Ծննդոցը, որը նոր ժամանակների Հայոց ներկայության առհավատչյան կլինի։
Ինչպե՞ս, այդ ի՞նչ հրաշքով...
Պատասխանը շատ պարզ է՝ 1915-ից հետո վերածնվելու հստակ որոշմամբ և վրեժի ու հատուցման խոստմանն հավատարմությամբ։
Վերածնունդը ոչ թե դատարկ մերժման, այլ ոգու, բանականության և արժեքների դաշտում է սկսվելու։ Համատարած անցյալի մերժումն ու ձևախեղումը, Հայոց մեծերի մեծության կասկածի տակ առնելը, Հայոց հերոսների այլընտրանքային ներկայացման դավադիր փորձերը, ազգամերժումն ու ինքնության փնտրտուքը պիտի ավարտվի Հայոց փարմանը իր անցյալին և ինքնանույնականացումը իր մեծերի հետ, իր ազգային առաքելության հետ, և ազգային Վերածնունդ:
Տեսակների պայքարում պիտի պարտվի ազգամերժ և ազգուրաց տեսակը, որը համամարդկայինի քողը քաշել է երեսին և իր ազգի նկատմամբ ատելությունը քողարկում է համամարդկայինով։ Բայց ի՞նչ համամարդկային, երբ նա սովորական դավաճան է, ով ատում է իր ազգին, որովհետև իր ազգին է մեղադրում իր անձնական ձախողումների մեջ։
Էսօր դեռ շա՜տ ջրեր պիտի հոսեն, դեռ շա՜տ պղտոր ջրեր պիտի պարզվեն, որից հետո ամեն աչք կտեսնի, և ամեն ականջ կլսի, և ամեն սիրտ կզգա»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան