«Հարավային Կովկասն ունի տարածաշրջանային օազիս դառնալու ներուժ»․ Կավելաշվիլի

Հարավային Կովկասի տարածաշրջանն ունի օազիս դառնալու ներուժ։ Այս մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին հայտարարել է Վրաստանի Հանրային հեռուստատեսության եթերում։
Նա գոհունակություն է հայտնել հարևան պետությունների ղեկավարների հետ կայացած հանդիպումների արդյունքներից։ «Իմ առաջին այցը Ադրբեջան էր, ապա՝ Հայաստան։ Այս հանդիպումների ընթացքում հաստատվեց տարածաշրջանի պետությունների առաջնահերթությունը խաղաղության նկատմամբ։ Հայաստանը նույնպես տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը։ Նրանց համար նաև ակնհայտ դարձավ, թե ինչ հնարավորություններ կան, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղությունը դառնա առաջնահերթություն։ Իհարկե, բոլոր խոշոր պետությունների շահերը կդրսևորվեն, բայց Հարավային Կովկասն ունի տարածաշրջանային օազիս դառնալու ներուժ», - ասել է Վրաստանի նախագահը։
Նա կոչ է արել տարածաշրջանը դիտարկել ոչ թե որպես հակամարտությունների առարկա, այլ որպես մի վայր, որտեղ բոլորը շարժվում են դեպի հարաբերությունների կարգավորում։ «Այս ռեսուրսը հասանելի է», - նշել է Կավելաշվիլին։

Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
13310:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
9310:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
10609:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
14902:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
15601:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
28200:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
29300:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
118Երեկ, 23:24