Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Լուծումը մեկն է․ ձերբազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից»․ Սոնյա Թաշչյան

«Լուծումը մեկն է․ ձերբազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից»․ Սոնյա Թաշչյան
408
Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ., 13:06

Եթե արժանապատվություն ունենք, պետք է դուրս գանք և պաշտպանենք մեր եկեղեցին, մեր տունն ու հայրենիքը։ Նման կարծիք հայտնեց՝ ի պաշտպանություն Եկեղեցու կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից Սոնյա Թաշչյանը։
Ակցիան կազմակերպել են մի խումբ քաղաքացիներ՝ վրդովված վարչապետի վերջին օրերի՝ եկեղեցու և եկեղեցականների դեմ ուղղված գրառումներից։
«Երկիրն օրհասական վիճակում է, վտանգը հասել է ամեն մեկիս դուռը և ամեն մեկը պետք է դուրս գա պայքարելու»,- ասաց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը նսեմացնում է Հայոց Եկեղեցին՝ հրահրելով հանրային ցասում։ «Լուծումը մեկն է՝ պետք է ձերբազատվենք Նիկոլ Փաշինյանինց ու նրա իշխանությունից»,- նշեց Թաշչյանը՝ կոչ անելով դուրս գալ ու պայքարել։

Բողոքի ակցիա՝ Կառավարության մոտ՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու