«Լավ, էս մարդն է՞լ ինչ անի, է՞լ որն անի, որ մեր հանրությունը գիտակցի վտանգավորությունը». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «*Պետական ինստիտուտների, հատկապես՝ իրավապահ մարմինների նման հրապարակային նվաստացում,
*Ազգային եկեղեցու վրա նման թշնամական հարձակում,
*Ազգի համար գործ անող հաջողակ մարդկանց այսքան փոքրոգի կերպով հետապնդում,
*Հանրային բարոյականության նման լկտի ապականում,
*Քրեական օրենսդրությամբ սահմանված այսքան արարքների հրապարակային կատարում,
*Ազգային արժանապատվության նման նվաստացում ու ազգի՝ ապագա ունենալու իրավունքի վրա այսքան ծանր բեռի կախում,
*Ակնհայտ թշնամի պետությունների օրակարգի նման հետևողական իրացում ...
Լավ, էս մարդն է՞լ ինչ անի, է՞լ որն անի, որ մեր հանրությունը գիտակցի ամենամեծ չարիքի՝ տգիտությունից ու անբարոյականությունից ծնված ատելության վտանգավորությունը։
Ատելություն այն ամենի և բոլոր նրանց նկատմամբ, ինչ և ովքեր իրենից վեր են։
Հ.Գ. Ախր խստորեն դատապարտելը քիչ է ...
Պետք է դադարեցնել չարիքի սնուցումը՝ եղած ռեսուրսները պառակտելով, երբ գիտակից մարդիկ մրցակցում են միմյանց հետ, փոխանակ միասին գործեն։
Հատկապես այն դեպքում, երբ չարիքի ամենամեծ դրսևորումը՝ ինքն իրեն բարության միակ կրողի դերին հավատացողը, պատրաստ է կիրառել անգամ թշնամու ռազմավարական ծրագիրը՝ իր անձնական շահը սպասարկելու համար»:

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
1408:18
Թրամփը հակված է ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական գործունեությունն Իրանում. #The Wall Street Journal
17501:32
«Հունիսի 7-ից հետո Հայաստանում այլևս չկա ո՛չ օրենք, ո՛չ Սահմանադրություն, ո՛չ կարմիր գծեր». Արման Աբովյան
8800:36
«Քաղաք կառավարելը նշանակում է տարբերել առողջ ծառը վտանգավոր ծառից». Հայկ Կիրակոսյան
79Երեկ, 23:48
«Իրավիճակը կարող է «արդարացում» ունենալ միայն 2 դեպքում». Հարութ Ուլոյան
87Երեկ, 23:30
«Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
76Երեկ, 23:24
Զելենսկին ՊՆ նախարարի թեկնածու է առաջադրել ՆԳՆ ներկայիս նախարարին
123Երեկ, 23:22
Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ
86Երեկ, 22:54