Քրեական գործերի, կասկածելի գործարքների և խախտումների տակ կքած Միքայել Ադամյանը մեղադրում է լրատվամիջոցին՝ իրական փաստեր հրապարակելու մեջ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք Մարաշ ԲԿ-ում տեղի ունեցած առեղծվածային և ողբերգական մահերի, բուժանձնակազմի՝ բժշկական էթիկայից դուրս վարքագիծը մերկացնող տեսանյութերի և ձայնագրությունների հրապարակումներից հետո, ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանը հայցադիմում է ներկայացրել խմբագրության դեմ։
Վերջինիս անհանգստացրել է, որ խմբագրությունը քաղաքացիների ահազանգերով հավաքագրել և հրապարակել է իր ղեկավարած ԲԿ-ում տեղի ունեցող ողբերգական միջադեպերի իրական պատմությունների մանրամասները։
Հատկանշական է, որ այս անձի ղեկավարման տարիներին, Նորք Մարաշ ԲԿ-ն իրականացրել է կասկածելի գործարքներ, խախտումներ և 2022 թվականից անցնում է քրեական մի քանի գործերով․
- 66 մլն դրամով գնվել է վիրահատական սարք, որը չի օգտագործվում։
- Բյուջե չի մուտքագրվել 30 մլն դրամ։
- ԲԿ-ն շրջանցում է «Գնումների մասին» օրենքը և զանգով պատվերներ կատարում։
- ԲԿ-ն վնասով է աշխատել և այլն։
Հետք լրատվականի բացահայտումներից տեղեկանում ենք նաև, որ հարուցվել է 2 քրեական գործ։ Ավելին, ԲԿ-ում բացահայտումներ է կատարել նաև ՊՎԾ-ն։
Հետաքրքիր է, որ ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանը վերոնշյալ բացահայտումների մասին հրապարակումները զրպարտություն չի համարել և չի բողոքարկել դրանք։ Այդ մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
ՄԱՄՈՒԼ.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ նշված դեպքերի մասով հարուցվել է քրեական գործ՝ «ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»։
Խմբագրությունը սկսել է հետաքննել վերոնշյալ գործերը և նոր հարցումներ է ուղղել Դատախազություն, Քննչական կոմիտե, Երևանի քաղաքապետարան և առաջիկայում կներկայացնենք դրանք հերթականությամբ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե Դուք (Ձեր հարազատները) տուժել եք վերոնշյալ անձի, կամ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրության (010 55 20 59), կամ գրել (ձայնագրություններ, տեսագրություններ, այլ) [email protected] հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։
Խմբագրությունը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
23621.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
43219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
64317.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
131416.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
126416.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
62615.10.2026, 18:06
«Էլեկտրոնային սիգարետներն անվնաս չեն»․ ԱՆ
80212.10.2026, 17:24
«Ներկայում ՀՀ-ում ժանտախտի օջախները գտնվում են ցածր ակտիվության վիճակում»․ Ծաղիկ Վարդանյան (լուսանկար)
100009.10.2026, 11:12