«Վտանգավոր սրացում»․ Գուտերեշը՝ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծության մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունը անվանել է տարածաշրջանում վտանգավոր սրացում և խաղաղության ու անվտանգության ուղղակի սպառնալիք։ Գուտերեշի հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի կայքում։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից, և նման արդյունքի ռիսկը միայն աճում է։ Գուտերեշի խոսքով՝ նման սցենարը կունենա աղետալի հետևանքներ տարածաշրջանի քաղաքացիական բնակչության և ամբողջ աշխարհի համար։
«Ռազմական լուծում չկա։ Առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Միակ հույսը խաղաղությունն է», - ասել է նա՝ կոչ անելով ՄԱԿ-ի անդամ պետություններին թուլացնել լարվածությունը, պահպանել ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը։
«Այս վտանգավոր ժամին անհրաժեշտ է խուսափել քաոսի պարույրից», - ասել է Գուտերեշը։

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
98Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
162Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
118Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
124Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
103Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
233Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
100Երեկ, 17:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
92Երեկ, 16:48