«ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխանին». #NBC

Թրամփի վարչակազմը ակնկալում է, որ Իրանը կարձագանքի իր միջուկային օբյեկտների վրա ավիահարվածներին առաջիկա երկու օրվա ընթացքում, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պենտագոնի երկու պաշտոնյաների և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ պարզ չէ, թե արդյոք «պատասխան գործողությունները» ուղղված կլինեն արտաքին, թե՞ ներքին թիրախներին, թե՞ երկուսին էլ։ Միևնույն ժամանակ, հաջորդ 48 ժամերը «հատկապես մտահոգիչ» են։
Այս շաբաթ երկու պաշտոնյաներ հայտարարել են, որ Իրանն արդեն իսկ պատրաստել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների և օբյեկտների վրա հարձակվելու ծրագրեր։ Միևնույն ժամանակ, նրանց խոսքով, չկա որևէ ցուցում, որ այդ ծրագրերը շուտով կիրականացվեն։
Ամերիկյան ռազմական օբյեկտները ամիսներ շարունակ գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում։ Սակայն, հունիսի 13-ին Իսրայելի և Իրանի միջև պատերազմի սկսվելուց ի վեր, Թեհրանի կամ տարածաշրջանում նրա դաշնակիցների կողմից հնարավոր հարձակումների վախերն ավելի են մեծացել։

«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
4309:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
11302:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
12101:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
22700:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
24000:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
103Երեկ, 23:24
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հեռացնում են քաղաքացիներին (տեսանյութ)
120Երեկ, 22:42
«ՆԳՆ, ամոթ չէ՞․ պետական մարմնի հաղորդագրությունը պետք է լինի պարզ և գրագետ հայերենով»․ Մհեր Կարագոզյան
107Երեկ, 22:06