Հունիսի 29-30-ը Հայաստանում կգտնվի Կայա Կալասը

Հունիսի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հանդիպումը կմեկնարկի ժ. 10:30-ին:
11:35-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն:
ՀՀ ԱԳՆ-ում կմեկնարկեն անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունները:
Հանդիպման արդյունքներով ժ. 12:30-ին Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2025 թ. տարեկան հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:
Խնդրում ենք մասնակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև հունիսի 29-ը ժ. 16:00՝ համապատասխան նամակ ուղարկելով [email protected] էլ. հասցեին, իսկ հունիսի 30-ին ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե առաջ:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
143Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
153Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
157Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
184Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
22203.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
24803.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
24403.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
56202.11.2026, 20:00