«ԵՄ-ն կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը»․ Հակոբ Բադալյան
![]() 302 Շաբաթ, 12 հուլիսի, 2025 թ., 21:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը: Աբու Դաբիի հանդիպումից հետո հնչած այդ կոչը կարո՞ղ է նշանակել, որ հանդիպումը ըստ էության չի նպաստել «արագացմանը», այսինքն՝ չի ունեցել սկզբունքային համաձայնությունների շրջանակ: ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը համենայն դեպս արժանի է ուշադրության: Ինչո՞ւ բարձրաձայնել «արագացնելու» կոչ, եթե տեղի է ունեցել հանդիպումը, որը՝ ըստ էության ինքնին ենթադրվում է իբրև «արագացման» քայլ: Թե՞ Բրյուսելը ունի այլ գնահատական և համարում է, որ Աբու Դաբիում ոչ թե տեղի է ունենում արագացում, այլ տեղի ունենում ավելի շուտ և ավելի շատ պրոցեսի տրանսֆորմացիա և շարժ դեպի աշխարհաքաղաքական «գլոբալհարավային» կամ «մեծեվրասիական» ուղղություն, ինչի մասին դիտարկումներ ինքս անում էի դեռևս հանդիպումից առաջ: Ի դեպ, ինչպես առիթ եմ ունեցել խոսելու այս օրերին մի քանի հարցազրույցի ընթացքում, ուշադրության արժանի է հանգամանքը, որ հենց Աբու Դաբիի հանդիպմանը «զուգահեռ» Երևանը բարձրաձայնեց Շանհայի գործակցության կազմակերպությանն անդամակցելու մտադրության մասին: Հայ-ադրբեջանական պրոցեսի հնարավոր շարժն իհարկե չի ենթադրելու, որ ԵՄ-ն կմնա խաղից դուրս: Ավելին, դիտարկեմ անմիջական կապ չունեցող, սակայն շատ էական մի հանգամանք եւս: ԵՄ-Ի ու կենտրոնասիական հանրապետությունների միջև մեկնարկել է հակաահաբեկչական պայքարի երկխոսություն: Սա նոր կոմպոնենտ է ԵՄ-Կենտրոնական Ասիա հարաբերությունում: Իհարկե, թերևս հարաբերական է, թե ԵՄ-ն ինչ գործնական հնարավորություն ունի այդ կոմպոնենտի մրցակցային բաղադրիչի գործակցի առումով, օրինակ Չինաստանի, Ռուսաստանի, կամ հենց Թուրքիայի ռեգիոնալ ներկայության համեմատությամբ: Բայց, Եվրամիության ջանքը՝ մնալ մրցակցության մեջ, իհարկե ակնառու է, անկախ այդ ջանքի արդյունավետության իրական հնարավորությունից: Հետևաբար, իհարկե ԵՄ-ն շաարունակելու է մրցակցության մեջ մնալու ջանք գործադրել նաև հայ-ադրբեջանական թեմատիկայի առումով: Բայց, «արագացնելու» մասին ԵՄ ներկայացուցչի արտահայտությունը թերևս իր տողատակում թույլ է տալիս նշմարել որոշակի դժգոհություն Աբու Դաբիի հանդիպումից»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
