Օգոստոսի 1-ից ԵՄ-ից և Մեքսիկայից ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրք կսահմանվի

2181
Շաբաթ, 12 հուլիսի, 2025 թ., 21:20
Օգոստոսի 1-ից Եվրոմիությունից և Մեքսիկայից ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա կգործի 30% մաքսատուրք, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«2025 թվականի օգոստոսի 1-ից մենք 30% մաքսատուրք կսահմանենք ԵՄ-ից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա՝ ոլորտային մաքսատուրքերից զատ», - գրել է Սպիտակ տան ղեկավարը՝ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված նամակում, որը հրապարակել է Truth Social-ում։
Թրամփը նմանատիպ նամակ է ներկայացրել նաև Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին։ Նրա խոսքով՝ հանրապետությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել Միացյալ Նահանգներում թմրանյութերի տարածումը և մաքսանենգությունը կանխելու համար։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
285Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
186Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
153Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
54826.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59424.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61523.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176023.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69222.10.2026, 02:06