Մեքսիկան հույս ունի համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ՝ մաքսատուրքերի հարցում

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը վստահություն է հայտնել, որ իր կառավարությունը կկարողանա համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ և կանխել մեքսիկական ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքերի սահմանումը: Այս մասին նա ասել է Սոնորա նահանգ կատարած աշխատանքային այցի ժամանակ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օգոստոսի 1-ից Մեքսիկայից ներմուծման վրա 30% մաքսատուրքեր սահմանելու որոշումը:
«Մեքսիկայից ներմուծման վրա ԱՄՆ մաքսատուրքերը հայտարարվել են օգոստոսի 1-ի համար, բայց մենք կարծում ենք, որ, դատելով մեր ամերիկացի գործընկերների հետ երեկվա բանակցություններից, կկարողանանք համաձայնության գալ ԱՄՆ կառավարության հետ և հասնել ավելի լավ պայմանների: Նման իրավիճակներում կարևոր է պահպանել սառնասրտությունը՝ ցանկացած դժվարություն հաղթահարելու համար», - ասել է Շեյնբաումը:
Պետության ղեկավարը նշել է, որ մեքսիկա-ամերիկյան երկկողմ խմբի աշխատանքն արդեն սկսվել է։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
285Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
186Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
153Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
54826.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59424.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61523.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176023.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69222.10.2026, 02:06