Սպիտակ տունը հերքում է լուրը, թե ոչնչացվել է իրանական միայն մեկ միջուկային օբյեկտ

Սպիտակ տունը հերքել է NBC News-ի տեղեկությունն այն մասին, որ հունիսի 22-ին ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների արդյունքում ոչնչացվել է միայն մեկ իրանական ուրանի հարստացման օբյեկտ։
«Ինչպես ասել է նախագահ [Դոնալդ Թրամփը], և ինչպես հաստատել են փորձագետները, «Կեսգիշերային մուրճ» գործողությունը հանգեցրել է Իրանի միջուկային հնարավորությունների լիակատար ոչնչացմանը»,- Reuters-ը մեջբերում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլիի խոսքերը։
NBC News-ը նախկինում հաղորդել էր, հղում անելով աղբյուրներին, որ հունիսին ԱՄՆ-ի կողմից հարվածված իրանական ուրանի հարստացման երեք օբյեկտներից միայն մեկն է գրեթե ամբողջությամբ ոչնչացվել։ Մյուս երկու օբյեկտները զգալիորեն ավելի քիչ վնաս են կրել և կարող են վերականգնվել այնպիսի մակարդակի, որը թույլ կտա վերսկսել հարստացման աշխատանքները հաջորդ մի քանի ամիսների ընթացքում, եթե Թեհրանը որոշի, հայտնել են աղբյուրները։
Ինչպես հունիսի 24-ին հաղորդել է CNN-ը, ամերիկյան հետախուզական համայնքը կարծում է, որ Իրանի վրա հարվածները չեն ոչնչացրել Թեհրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները։ ԱՄՆ-ի հետախուզության նախնական գնահատականի համաձայն, հարձակումը, ամենայն հավանականությամբ, Թեհրանի կողմից միջուկային ռումբի ձեռքբերումը միայն մի քանի ամսով հետաձգել է։ Այս եզրակացությունները պատրաստվել են ԱՄՆ-ի Պաշտպանության հետախուզական գործակալության կողմից։ Միևնույն ժամանակ, այն նշել է, որ նման եզրակացություններ է առաջ քաշում՝ դրանց ճշգրտության նկատմամբ ցածր վստահությամբ։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
85816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181309.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18