Կիրակի, 20 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

«Մարզպետը չգիտի՞, թե որ կազմակերպությունն է իրականացնում Դովեղի դպրոցի շինարարությունը»․ Ոսկան Սարգսյան

«Մարզպետը չգիտի՞, թե որ կազմակերպությունն է իրականացնում Դովեղի դպրոցի շինարարությունը»․ Ոսկան Սարգսյան
78
Այսօր, 11:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարզպետը չգիտի՞, թե որ կազմակերպությունն է այժմ իրականացնում Դովեղի դպրոցի շինարարությունը։
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը սկսվել է 2022թվականի վերջին, շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո, այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Դպրոցի շենքը կառուցվում է պետական բյուջեի 1 միլիարդ 218 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, շինարարությունը իրականացնում էր «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն։ Սակայն շինարարական կազմակերպությունը աշխատանքներում թերացավ, աշխատանքների մի մասն է արված, կառավարությունը կնքված պայմանագիրը խզեց։ Հիմա այլ շինարարական ընկերություն Դովեղի դպրոցի շինարարությունը շարունակում է։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Ե՞րբ է վերսկսվել Դովեղի դպրոցի շենքի շինարարությունը, ո՞ր կազմակերպությունն է իրականացնում, ե՞րբ է կառուցվելու դպրոցի հենապատը, Դովեղ մտնող հիմնական ճանապարհը ե՞րբ է վերականգնվելու, դպրոցի շենքի շինարարությունը ե՞րբ է ավարտվելու»։ Մարզպետարանից պատասխանել են․ «Արդեն վերսկսվել է Դովեղի միջնակարգ դպրոցի շենքի շինարարությունը նոր կապալառուի կողմից: Դովեղի դպրոցի շինարարությունը իրականացնող կապալառուի տվյալների վերաբերյալ տեղեկության համար առաջարկում ենք դիմել պատվիրատու հանդիսացող ՀՀ քաղաքաշինության կոմիտեին»: Մարզպետը չգիտի՞, թե որ կազմակերպությունն է այժմ իրականացնում Դովեղի դպրոցի շինարարությունը, թե՞ գիտի, սակայն չի հայտնում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան