Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Միքայել Սրբազանի օրագիրն անթույլատրելի ապացույց է»․ Երեմ Սարգսյան

«Միքայել Սրբազանի օրագիրն անթույլատրելի ապացույց է»․ Երեմ Սարգսյան
41
Այսօր, 17:30

«Օրենքով սահմանված կարգի խախտմամբ կատարված խուզարկությամբ ձեռք բերված ապացույցը, այս դեպքում՝ օրագիրն անթույլատրելի ապացույց է»,- դատարանում ապացույցների հետազոտման ժամանակ ասաց Միքայել Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նշենք, որ այսօրվա նիստին հետազոտման առարկա է դարձել Միքայել Սրբազանի օրագիրը։ Մեղադրող կողմը ընթերցեց Սրբազանի օրագրում առկա նշումները՝ շեշտադրելով «հարցազրույց տվեցի 168-ին, կոչ արեցի հեղաշրջման» արտահայտությունը։
«Սրբազանը յուրաքանչյուր տողում խոսում է դիտումների մասին, իսկ այն, որ Սրբազանը որևէ կոչ չի արել, արդեն իսկ ակնհայտ է «վերահաստատում» վերտառությամբ տեսանյութում, որտեղ Սրբազանն ասում է, որ կոչ չի արել․․․եթե Սրբազանը մի օր մտածեր, որ օրագիրը հանրայնացվելու էր, ապա դա չէր գրի»,- ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։