Կասպից ծովի ափին ձկների զանգվածային անկում է գրանցվել
![]() 390 Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ., 19:00 Կասպից ծովի ափին՝ Ադրբեջանի Գովսան ավանի և Գում կղզու մոտ, գրանցվել են ձկների զանգվածային անկումներ: Սոցիալական ցանցերում տարածվել են ափ դուրս եկած սատկած ձկների կադրեր: Տեղի բնակիչների խոսքով՝ ձկների անկումը շարունակվում է վերջին 2-3 օրերին: Ափին նաև որդեր են հայտնաբերվել, և ականատեսները նկատել են, որ ծովը ծանծղանում է: Տեղի բնակիչները նշում են, որ բնակելի շենքերից և ենթակառուցվածքային օբյեկտներից կեղտաջրերը թափվում են ջրի մեջ, ինչի արդյունքում մակերեսին առաջանում է պղտոր հեղուկի հետ խառնված փրփուր: Ձկնաբուծության և ջրային կուլտուրայի կենտրոնի աշխատակիցները զննել են դեպքի վայրը, վերցրել ջրի և սատկած ձկների նմուշներ: Նախնական հերձումը չի հայտնաբերել վարակիչ կամ մակաբուծային հիվանդությունների որևէ նշան: Սակայն սատկած անհատների մոտ եղել են մուգ կարմիր թեփուկներ և թթվածնային քաղցի նշաններ: Չափումները ցույց տվեցին, որ միջադեպի տարածքում ջրի ջերմաստիճանը տատանվում էր 29.7-ից մինչև 31.8°C, իսկ լուծված թթվածնի մակարդակը՝ կրիտիկական ցածր։ Նախնական տվյալների համաձայն՝ ձկների անկման հիմնական պատճառը թթվածնի պարունակության կտրուկ նվազումն էր՝ զուգորդված բարձր ջերմաստիճանի հետ։ Մասնագետները ընդգծում են, որ նման երևույթները հաճախ տեղի են ունենում լճացած և մակերեսային ջրերում և հատկապես վտանգավոր են ափամերձ տեսակների համար, ինչպիսին է կեֆալը։ Մասնագետները նաև զգուշացնում են Կասպից ծովի տարածաշրջանում աճող բնապահպանական խնդիրների մասին. ջերմաստիճանի բարձրացումը, աղտոտվածությունը և մակերեսային ջրերը հանգեցնում են թթվածնի հաշվեկշռի նվազմանը և սպառնալիք են ծովային բուսական և կենդանական աշխարհի համար։
|

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
7308:24
«Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար». Անահիտ Ավանեսյան
24000:48
«Սա լկտի անամոթություն է և ուղիղ ոտնձգություն մեր ինքնության դեմ». Տեր Զարեհ Աշուրյան
24600:12
«ՀԷՑ-ը կսուբսիդավորի երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող իր աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը». Ռոմանոս Պետրոսյան
151Երեկ, 23:48
ՆԱՍԱ-ն հրապարակել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը
242Երեկ, 23:04
«Գալիք ընտրություններին «Հանրապետական»-ի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորում». Արմեն Աշոտյան
204Երեկ, 21:54
«Տևական ժամանակ այս մարդիկ զբաղվել են պրոֆեսիոնալ գործով». Արսեն Բաբայան
188Երեկ, 21:24
«Նիկոլ Փաշինյանն ուզում է իրեն ճանաչեն արտոնյալ, բռնապետ». Ժաննա Ալեքսանյան
270Երեկ, 20:54
