«Արցախի այս տաճարը կանգնած է ոչնչացման և ձևախեղման վտանգի առաջ». Հովիկ Ավանեսով
![]() 382 Երկուշաբթի, 28 հուլիսի, 2025 թ., 00:24 Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ հինգ տաղավար տոներից մեկը, որը խորհրդանշում է Աստվածային Լույսի հայտնությունը մարդկությանը, հավատքի զորությունը և հոգևոր վերափոխման ուղին։ Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով։ Սակայն, ցավով պետք է նշենք, որ այս սուրբ օրը Արցախում հնարավոր չէ նշել։ Պատմական հայկական այս հողում, որտեղ դարեր շարունակ հայ ժողովուրդը պահպանել է իր հավատը, կառուցել եկեղեցիներ և ապրել իր հոգևոր կյանքի համաձայն, այսօր արցախցիները զրկված են այդ ամենից։ Նրանք զրկված են իրենց հողի վրա ապրելու, հավատքը դավանելու և ազգային-եկեղեցական ավանդույթները շարունակելու հիմնարար իրավունքից։ Լուսանկարներում պատկերված է, թե ինչպես է Վարդավառը նշվում Ստեփանակերտի Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ժամանակ։ Այս տաճարը, ինչպես նաև Արցախի ողջ պատմամշակութային ժառանգությունը, կանգնած է ոչնչացման և ձևախեղման իրական վտանգի առաջ»: Աղբյուրը` Հովիկ Ավանեսով |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
