«ԵՄ-ԱՄՆ համաձայնագիրը ֆիասկո է Եվրոպայի համար»․ Լը Պեն

Վաշինգթոնի և Բրյուսելի միջև կնքված առևտրային համաձայնագիրը ֆիասկո է Եվրոպայի համար։ Այս մասին գրել է Ֆրանսիայի «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը X-ում։
«Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Դոնալդ Թրամփի միջև կնքված առևտրային համաձայնագիրը քաղաքական, տնտեսական և բարոյական ֆիասկո է»,- մեկնաբանել է Լը Պենը՝ ընդգծելով, որ ԵՄ ինքնիշխանությունը նման անհամաչափ համաձայնագրից հետո նկատելիորեն լղոզվում է, իսկ «բրյուսելական բյուրոկրատիայի» ծանրության տակ այն ընդհանրապես ոչնչացվում է։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն համաձայնության են եկել, որ Միացյալ Նահանգներ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ մաքսատուրքը կկազմի 15%, մինչդեռ ԵՄ-ն մաքսատուրքեր չի գանձի ամերիկյան ապրանքներից։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
265Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
175Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
147Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
53926.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59224.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
174823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68922.10.2026, 02:06