Երկուշաբթի, 11 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«1938-ին Չեմբերլենն ասաց` ես ձեզ խաղաղություն եմ բերել». Սուրեն Մանուկյան

«1938-ին Չեմբերլենն ասաց` ես ձեզ խաղաղություն եմ բերել». Սուրեն Մանուկյան
66
Այսօր, 02:12

Ցեղասպանագետ պատմաբան Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1938 թ. սեպտեմբերի 30-ին Մյունխենում Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենը, Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը, Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինին և Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Դալադիեն ստորագրեցին համաձայնագիր, որի համաձայն, Գերմանիայի սահմանի երկայնքով գտնվող Չեխոսլովակիայի հողերը հոկտեմբերի 1-ից անցնում էին Գերմանիային։
Նույն օրը, վերադառնալով Լոնդոն, Չեմբերլենը Հեսթոնի օդանավակայանում դիմում է հավաքված ամբոխին ու հայտարարում, որ ձեռք բերված Չեխոսլովակիայի խնդրի լուծումը միայն նախերգանքն է ավելի լայն կարգավորման, որի շրջանակներում ամբողջ Եվրոպան կարող է խաղաղություն գտնել։ Նա ընթերցում է ստորագրված փաստաթուղթը. «...Մենք երեկ երեկոյան ստորագրված համաձայնագիրը և անգլո-գերմանական ռազմածովային համաձայնագիրը համարում ենք մեր երկու ժողովուրդների՝ այլևս երբեք միմյանց դեմ չկռվելու ցանկության խորհրդանիշ» և թուղթը թափահարելով՝ բացականչեց. «Ես ձեզ խաղաղություն եմ բերել մեր սերնդի համար»։
Երկու տարուց էլ քիչ ժամանակ անց Գերմանիան սկսեց Մեծ Բրիտանիայի զանգվածային ռմբակոծությունը։
Չեմբերլենի խաղաղությունը մնաց ընդամենն այդ ստորագրված թղթի վրա»։

Աղբյուրը`   Սուրեն Մանուկյան