Երկուշաբթի, 11 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Բեռնում կաթողիկոսի բարձրացրած բոլոր հարցերը խլացվել են Վաշինգթոնում». Հովհաննես Իշխանյան

«Բեռնում կաթողիկոսի բարձրացրած բոլոր հարցերը խլացվել են Վաշինգթոնում». Հովհաննես Իշխանյան
145
Այսօր, 01:18

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը հարձակվել է կաթողիկոսի վրա, քանի որ Գարեգին Բ-ն Շվեյցարիայի Բեռն քաղաքում եկեղեցիների միջազգային համաժողովի ժամանակ բարձրացրել է
- Հայ պատանդների
- Արցախցիների վերադարձի
- Հայկական արվեստի գործերի ոչնչացման
- Հայերի էթնիկ զտման հարցերը
Որոնք բոլորը ոչ միայն բացակայել են, այլև խլացվել են Վաշինգթոնում:
Հայ առաքելական եկեղեցու հետևորդ իրենց երևակայողները խաղաղության հասկացության մեջ չեն ներառում Հայ առաքելական եկեղեցու հետևորդների տանջանքների դադարեցումը Բաքվի զնդանից»։