Որսորդական հրացանով անկանոն կրակոցներ է արձակել ու փախել․ մանրամասներ՝ սպանությունից
![]() 206 Երկուշաբթի, 01 սեպտեմբերի, 2025 թ., 16:42 Բացահայտվել է օգոստոսի 31-ին Երևանի Բաբաջանյան 22 շենքի բակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունը։ Քրեական և համայնքային ոստիկաններն ու Մալաթիա-Սեբաստիայի քննիչները պարզել են, որ Լոռու մարզում հաշվառված 29-ամյա Կարեն Մ-ն իր կողմից վարած «Mercedes G63» մակնիշի ավտոմեքենայով ԱՄՆ-ում բնակվող իր 40-ամյա եղբոր՝ Արեն Մ-ի հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարում է Երևանի բնակիչ 40-ամյա Արսեն Թ-ին և պայմանավորվում են հանդիպել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմացի այգում։ Պարզվում է, որ այնտեղ են լինում Արսեն Թ-ն իր կնոջ և քենու հետ։ Տեղում վերջիններիս միջև տեղի է ունենում բարձրաձայն խոսակցություն, որի ժամանակ Կարեն Մ-ն իր կողմից վարած «Յաշիկի» միջից դուրս է գալիս՝ իր ձեռքին ունենալով որսորդական ողորկափող հրացան, և սկսում է անկանոն կրակոցներ արձակել Արսեն Թ-ի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վերջինը ստանում է վնասվածքներ և ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահանում է։ Իսկ Կարեն Մ-ն ավտոմեքենայով դիմում է փախուստի։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Վրաերթի հետևանքով 20-ամյա երիտասարդ է մահացել
228Երեկ, 22:18
Պերուում կործանվել է Մի-17 ուղղաթիռը
315Երեկ, 22:01
Զովունիում կրակոցներից սպանվածը դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է
213Երեկ, 13:48
Նեպալում ավտոբուսն ընկել է գետը. կա 18 զոհ (տեսանյութ)
437Երեկ, 12:05
Կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը մահացել է
201Երեկ, 11:12
Մեքսիկայում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել (տեսանյութ)
304Երեկ, 09:33
Մեքսիկայում սպանվել է ամենաորոնվող թմրաբարոնը՝ «Էլ Մենչո»-ն
705Երեկ, 00:23
ՆԳՆ-ն հաստատել է՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է
21122.02.2026, 22:42
