Վանաձորում մանկաբույժի տնից խոշոր չափի գումար ու զարդեր են գողացել

Օգոստոսի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և գողություն կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տան բնակիչ 65-ամյա Արմենուհի Խ․-ն հայտնել է, որ օգոստոսի 29-ին ժամը 08։30-ից մինչև օգոստոսի 30-ի 21։50-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեի տան մուտքի դուռը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել և ննջասենյակի պահարանից գողացել պայուսակ, որում առկա են եղել 5 հազար եվրո, 5 հազար դոլար, մոտ 40 հազար ռուբլի, 15 հատ ոսկյա զարդեր։
Շամշյանի տեղեկություններով Արմենուհի Խ․-ն աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում, որպես մանկաբույժ։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
145Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
179Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
354Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
559Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
675Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
439Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
29220.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
28320.07.2026, 23:36