«Եթե խաղաղություն հաստատվի, Ուկրաինայում օտարերկրյա զորքեր տեղակայելու իմաստ չի լինի»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինայում օտարերկրյա ռազմական զորքերի տեղակայման հնարավորությունը, ասել է, որ եթե «այնտեղ հայտնվեն որոշ զորքեր, հատկապես ռազմական գործողությունների ժամանակ, դրանք կլինեն ոչնչացման օրինական թիրախներ»։
Նա հավելել է, որ եթե երկարաժամկետ խաղաղություն հաստատվի, ապա Ուկրաինայի տարածքում օտարերկրյա կոնտինգենտներ տեղակայելու անհրաժեշտություն չի լինի։
«Եթե այս համաձայնագրերը ձեռք բերվեն, ոչ ոք չպետք է կասկածի, որ Ռուսաստանը կկատարի դրանք, կիրականացնի դրանք ամբողջությամբ։ Եվ մենք կհարգենք անվտանգության երաշխիքները, որոնք, իհարկե, պետք է մշակվեն և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար», - ասել է Պուտինը։
«Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, իհարկե, Ռուսաստանը կկատարի այս համաձայնագրերը։ Բայց, ամեն դեպքում, ոչ ոք դեռ լուրջ մակարդակով չի քննարկել դա մեզ հետ», - հավելել է նա։
Պուտինը նաև ասել է, որ «բաց երկխոսություն» է հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, բայց մինչ այժմ նրանց միջև նոր զրույց չի եղել։
Պուտինը նաև կրկնեց Ուկրաինայի ղեկավարությանը ուղղված հրավերը՝ Մոսկվա գալու բանակցությունների համար և կրկին հայտարարեց, որ պատրաստ է Կիևի հետ խաղաղ կարգավորման շուրջ շփումների, սակայն դրանում մեծ իմաստ չի տեսնում, «քանի որ գործնականում անհնար է համաձայնության գալ ուկրաինական կողմի հետ հիմնական հարցերի շուրջ» և կան իրավական դժվարություններ։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
8503:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
9202:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
10701:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
9700:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
115Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
124Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
114Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
99Երեկ, 22:06