Գողացել են ՀՀ բոդիբիլդինգի և ֆիթնեսի ֆեդերացիայի նախագահի «Toyota»-ի հայելիները՝ թողնելով թելեգրամյան հասցե

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17։55-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ 58-ամյա Գևորգ Հ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 2-ին ժամը 22։00-ից մինչև սեպտեմբերի 3-ը ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված իր «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և դիմապակու վրա թողել թելեգրամյան հասցե՝ պատճառելով 100 հազար դրամի վնաս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժող Գևորգ Հ․-ն կապ է հաստատել նշված թելեգրամյան հասցեով, որից հետո վերջինիցս պահանջել են 60 հազար դրամ գումար։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Հ․-ն «ՀՀ բոդիբիլդինգի և ֆիթնեսի ազգային ֆեդերացիայի» հիմնադիր նախագահն է։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
141Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
174Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
347Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
550Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
668Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
435Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
28920.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
28020.07.2026, 23:36