«Դա կարող էր սխալմունք լինել»․ Թրամփը՝ ռուսական ԱԹՍ-ների՝ Լեհաստանի օդային տարածքը հատելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դատապարտելով ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումը Լեհաստանի օդային տարածք, հայտնել է, որ դա կարող էր տեղի ունենալ ոչ միտումնավոր։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
«Դա կարող էր սխալմունք լինել, բայց ամեն դեպքում, ես գոհ չեմ այս ամբողջ իրավիճակից», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ հույս հայտնելով, որ «դա կավարտվի»։
Թրամփը հավելել է, որ դատապարտում է Ռուսաստանին «նույնիսկ այս գծին մոտ լինելու համար»։ «Ինձ դա դուր չի գալիս։ Ես գոհ չեմ դրանից», - ասել է նախագահը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ի գիշերը, երբ Ռուսաստանը զանգվածային հարվածներ էր հասցրել Ուկրաինային, 19 անօդաչու թռչող սարք է հատել Լեհաստանի սահմանը։ Լեհական ինքնաթիռներից բացի, անօդաչու թռչող սարքերը որսալու համար օգտագործվել են նաև ՆԱՏՕ-ի այլ երկրների կործանիչներ։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
4603:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
7102:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
8801:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
8000:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
106Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
114Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
104Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
90Երեկ, 22:06