Բժշկական համալսարանի լաբորատորիայում հրդեհ է բռնկվել․ կա տուժած

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են․ «Սեպտեմբերի 21-ին, ժամը 19։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է համալսարանի 7-րդ հարկի լաբորատորիայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին: Այրվել են լաբորատորիան՝ գույքով (մոտ 6 քմ) և միջանցքի կախովի առաստաղը (մոտ 12 քմ)։ Մեկ անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից սենյակներ»։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
123Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
158Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
318Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
502Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
627Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
414Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
28220.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
27320.07.2026, 23:36