«700 հոգու անունով գաղտնի վարկ են վերցրել». մանրամասներ՝ եղբայրների մահվան դեպքից

Երկու շաբաթ առաջ Աբովյան քաղաքի արագ սննդի կետում կախված հայտնաբերված երկու եղբայրների մասին հարևանները որոշ մանրամասներ են հայտնել: Նրանք «Նյուզ»-ի հետ զրույցում ասել են, որ դեպքից հետո բանկերից զանգեր են ստացել, որ վարկեր ունեն և պետք է մարեն: Ըստ հարևանների՝ եղբայրները, որ նաև կենցաղային տեխնիկայի խանութ ունեին և տիրապետում էին հաճախորդների անձնագրային տվյալներին, կեղծելով նրանց ստորագրությունները՝ վարկեր են վերցրել, որոշ ժամանակ մարել, ապա դիմել ծայրահեղ քայլի:
«Հարսս իրենց մոտ մաքրուհի է աշխատել, թղթերը վերցրել են, որ որպես աշխատող գրանցեն: Հետո բանկից զանգել են, որ 300 հազարի վարկ կա վերցված իր անունով»,- ասել է հարևաններից մեկը:
«Ուղղակի չպիտի մեզ սենց անեին իրենք, 700 հոգու գցել են, նրանց անունով գաղտնի վարկ են վերցրել, նաև միլիոնավոր դրամների հասնող»,- հայտնել է հարևանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
123Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
158Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
318Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
502Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
627Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
414Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
28220.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
27320.07.2026, 23:36