«Հորը սպանած 30-ամյա որդին կալանավորվել է․ սպանվածի դին հայտնաբերվել է դաշտում»․ ՀՀ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են․ «Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուշ թաղամասի բնակիչ 63-ամյա Գարիկ Գարաքյանը մարտ ամսից բացակայում է, և ըստ տվյալի՝ նրան սպանել ու թաղամասի մոտակա դաշտում թաղել է որդին:
Սեպտեմբերի 18-ին տեղեկությունը փոխանցվեց Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, և հետագա միջոցառումներն իրականացվեցին համատեղ:
Նույն օրը՝ ժամը 19.40-ին, 30-ամյա որդին ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը: Ըստ նրա՝ մարտի 20-ի գիշերը տանը կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել իր և հոր միջև, ինչի ընթացքում հայրը դանակահարվել է: Հաջորդ օրն էլ որդին հորը հագցրել է նոր շորեր, դին փաթաթել տոպրակներով և թաղել մոտակա դաշտում, իսկ դանակն ու դեպքի ժամանակ հոր հագին եղած շորերը նետել է աղբարկղը:
Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Սեպտեմբերի 19-ի երեկոյան Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերվել են 63-ամյա Գարիկ Գարաքյանի դին:
30-ամյա տղան կալանավորվել է։
Դեպքի ամբողջական հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»:

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
123Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
158Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
318Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
502Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
627Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
414Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
28220.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
27320.07.2026, 23:36