Ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում «MAN» մակնիշի թիվ 74 երթուղին սպասարկող, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը Խաղաղ Դոնի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Վարորդը փախուստի չի դիմել, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա զանգել շտապօգնություն։
Օպերատիվորեն ժամանած շտապօգնության հերթապահ բժիշկների խումբը վիրավորին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Թիվ 74 երթուղին սպասարկում է Դավթաշեն 4-րդ թաղամասից մինչև Էրեբունի թանգարան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
111Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
146Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
298Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
481Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
613Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
402Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
27820.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
26920.07.2026, 23:36