«Էդեմ» ԲԿ-ի ծննդատանը նորածին է մահացել
![]() 389 Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ., 16:06 Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Մասիս քաղաքում գտնվող «Էդեմ» բժշկական կենտրոնի ծննդատան դիմաց են հավաքվել Դաշտավան գյուղի բնակիչները, ովքեր պահանջում են, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվի նշված բժշկական կենտրոնում աշխատող Մհեր Ենգիբարյանը, ում պատճառով նորածին է մահացել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացած երեխայի հարազատները, այդ թվում՝ տատիկը, ասել են. «Սեպտեմբերի 25-ին՝ նշված հիվանդանոցի բժիշկների կողմից նշանակված օրը, բերել ենք ծննդատուն, մի քանի ժամ մնացել ա բժիշկների հսկողության տակ, ովքեր մեզ անընդհատ ասում էին, թե ոչ մի խնդիր չկա: Դե մենք էլ ոգևորված ու ուրախացած սպասում էինք, որ երեխայի ծնվելուց հետո կմտնենք, կտեսնենք երեխային, բայց գիշերը մի տեսակ աժիոտաժ ստեղծվեց ծննդատանը ու մեր մտքով չէր անցնում, որ այն կապված է մեր հարսի ծննդաբերության հետ: Փորձում էինք անընդհատ ճշտել, սակայն չէին պատասխանում»: Դրանից հետո տատիկը մտնում է հիվանդանոց և երեխային հայտնաբերում մահացած: Փորձում է բժիշկներին, Մհեր Ենգիբարյանին հանդիպել, սակայն ոչ ոք չի բարեհաճում մոտենալ ու պատասխանել նրանց հարցերին: Դեպքի մասին տեղեկանում է ոստիկանության Մասիսի բաժինը, որտեղից հիվանդանոց է ժամանում հերթապահ խումբը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Երևանում նախկին ամուսինն սպանել է նախկին կնոջը
234Երեկ, 20:30
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում
348Երեկ, 19:36
Կործանվել է 38,000 գալոն վառելիք տեղափոխող ինքնաթիռը. կան զոհեր (տեսանյութ)
722Երեկ, 18:37
Զոհերից 4-ը երեխաներ են (տեսանյութ)
416Երեկ, 11:39
Հրդեհ՝ Բոսնիա և Հերցեգովինայի ծերանոցում․ կան զոհեր (տեսանյութ)
268Երեկ, 10:28
Ֆիլիպիններում թայֆունի պատճառով ռազմաօդային ուժերի ուղղաթիռ է կործանվել (տեսանյութ)
49404.11.2025, 20:31
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 3 զոհ
46604.11.2025, 20:12
Զելենսկին այցելել է առաջնագիծ
35204.11.2025, 18:42
