«Արթիկում» դեբոշ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով:
Դատապարտյալները ծեծի են ենթարկել բերդի աշխատակից Անդրանիկ Համբարյանին, որը նախատել է նրանցից մեկին՝ իրեն այցելած բուժքրոջ հետ անհարգալից շփվելու համար: Սկսվել է լեզվակռիվ, բանտարկյալը հարձակվել է աշխատակցի վրա, որից հետո կապ են տվել ու զոն մտցրել տասնյակ աշխատակիցների: Դատապարտյալներն էլ են ներքաշվել, վնասվել է ռեժիմի պետի տեղակալի ձեռքը։
Ոլորտի պատասխանատուների կարծիքով, ՔԿԾ նախկին պետ Ամբակում Գրիգորյանի «բարեփոխումների» արդյունքում օպերատիվ բաժնի աշխատանքը թուլացել է, այն դարձել է առանձին ոչ կարևոր կառույց, ազատել են փորձառու օպերներին, օպերաշխատողներ են դարձել ոչ մասնագետները: Իսկ Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը, քանի որ կիլոմետրերով հեռու է իր ղեկավարած ոլորտից, ուստի հին արատավոր բարքերը ծաղկում են ու բարգավաճում։
Մեզ ասացին նաև, որ Ամբակում Գրիգորյանի կրճատած օպերների մեծ մասը դատարան է դիմել՝ վիճարկելով իրենց ապօրինի ազատումը: «Աբովյան» ՔԿՀ-ի օպեր բաժնի նախկին պետ Գևորգ Վարոսյանն առաջին ատյանում արդեն հաղթել է, գործը քննվում է վերաքննիչում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
111Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
146Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
298Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
481Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
613Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
402Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
27820.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
26920.07.2026, 23:36