Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ գյուղամիջյան ճանապարհին բախվել են «Ford Fusion» և «Զիլ 130» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում մարմինը փրկարարները հայտնաբերել են մեքենայից դուրս, իսկ մարմնից մի քանի մետր այն կողմ էլ՝ կտրված ոտքի մի հատված։ Բախման հետևանքով «Ford Fusion»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել երկաթե էլեկտրասյունը, մի քանի պտույտ շրջվել, ապա բախվել դաշտում տեղադրված՝ որպես քոլիկ օգտագործվող երկաթե կոնստրուկցիային, և կողաշրջվել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը «Ford Fusion»-ի վարորդն է, ով Վերին Արտաշատից դեպի Արտաշատ ընթանալիս բախվել է ընթացքում երթևեկող «Զիլ 130»-ի հետնամասին։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
111Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
146Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
298Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
481Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
613Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
402Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
27820.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
26920.07.2026, 23:36