Հերթական ծեծկռտուքը՝ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում. կա վիրավոր

Հոկտեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 52 հասցեում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի տարածքում խուլիգանություն է տեղի ունեցել և կա տուժած քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տեղում պարզել են, որ ժամը 17:35-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ նշված քոլեջի մուտքի դիմացի հատվածում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել և ծեծի են ենթարկել նշված քոլեջի ուսանողներից մեկին։ Մինչ ոստիկանները պարզում էին ծեծի ենթարկվածի ինքնությունը, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված քոլեջի մոտից «ԳՈւՎ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ նա Երևանի բնակիչ 18-ամյա Անդրանիկ Ա.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ ինքը նշված քոլեջի աստիճանների վրա վայր է ընկել, սակայն Արաբկիրի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ Անդրանիկ Ա.-ի ասածը իրականությանը չի համապատասխանում. նրան ծեծի են ենթարկել մի խումբ անձինք։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված քոլեջում նման արարքներ հաճախակի են տեղի ունենում և այդ քոլեջում էր, որ տարիներ առաջ սպանվեց այնտեղ սովորող ուսանողը։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
100Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
136Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
284Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
465Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
602Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
394Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
27520.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
26620.07.2026, 23:36