Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում

Ինչպես հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, հոկտեմբերի 5-ին, ժամը 23։53-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել է։
«Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 6-ին, ժամը 00:06-ին, մարվել՝ 00:14-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան․ ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի դին:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
100Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
136Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
284Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
465Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
602Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
394Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
27520.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
26620.07.2026, 23:36