«Երևանում 10 անձ ձերբակալվել է, մեկը՝ կալանավորվել. հայտնաբերվել են զենքեր և թմրամիջոց»․ ՀՀ ՆԳՆ

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության քրեական միջավայրի հակազդման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 32-ամյա մի տղամարդ և իր ընկերները Երևանի տարածքում շրջում են մի քանի մեքենայով, նաև՝ ապօրինի պահում ու կրում են հրազեն, սառը զենք և թմրամիջոց։ Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը:
«Տեղեկությունն իրացվեց հոկտեմբերի 3-ին՝ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ: Ժամը 18-ին Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում հայտնաբերվեցին 32-ամյա տղամարդն ու նրա ընկերները՝ իրենց վարած չորս ավտոմեքենաներով:
Մի քանիսը փորձեցին դիմել փախուստի, ինչը կանխվեց: 10 անձ ձերբակալվեց և «Մերսեդես», «ԲՄՎ» ու երկու «Պոռշ» մակնիշի ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
Ձերբակալվածներից մեկի՝ 36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց յոթ փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ, մեկ այլ 36-ամյա տղամարդու մոտ կար գաղտնի փականով դանակ, նման մի դանակ և կոկաինով երկու փաթեթ էլ հայտնաբերվեց 41-ամյա տղամարդու խուզարկությամբ:
Ավտոմեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք ու կնիքվեցին:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
100Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
136Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
284Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
465Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
602Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
394Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
27520.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
26620.07.2026, 23:36