Դանակահարություն՝ Աբովյան քաղաքում. վիրավորը ԱԱԾ նախկին աշխատակցի որդին է

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսգիշերին մոտ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «դեմքի, կրծքավանդակի, որովայնի առաջնային պատերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համյանքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Շանթ Հ.-ն է, ում հիվանդանոց է տեղափոխել իր հայրը:
Քրեական և համայնքայն ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված Շանթ Հ.-ի, Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հրաչյա Հ.-ի, 20-ամյա Լեռնիկ Ա.-ի, 16-ամյա Մինաս Գ.-ի 19-ամյա Վարդգես Ս.-ի, 19-ամյա Ասատուր Խ.-ի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Ամուր Ա.-ի, 20-ամյա Վիրաբ Ա.-ի, 17-ամյա Ռաֆիկ Ա.-ի, 17-ամյա Կարեն Ե.-ի և 16-ամյա Հայկ Կ.-ի միջև, որի ընթացքում կռվի մասնակից անձանցից մեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Շանթ Հ.-ին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Աբովյան քաղաքում հայտնի «Բոշ»-ի Հայկի տղան է. նրա հայրը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ ինչո՞ւ են նրան ասում «Բոշ»-ի Հայկ, քանի որ զբաղվում է ավտոմեքենաների վրա, ժողովրդի լեզվով ասած, «սիգնալներ» դնելով:

Արտառոց դեպք Գեղարքունիքում․ ուսուցիչը խոշտանգել է 10-ամյա աշակերտներին
114Երեկ, 11:18
ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել
39303.06.2026, 09:26
Զորակոչից մինչև ողբերգություն․ ի՞նչ է տեղի ունեցել զինվորի հետ. «Ժողովուրդ»
20103.06.2026, 09:12
Նոր կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու մահացել
18202.06.2026, 20:30
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է հարազատներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
53602.06.2026, 12:16
Զինծառայողին կախված են գտել
18002.06.2026, 11:54
Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին
18002.06.2026, 10:00
Ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի է հայտնաբերվել
20201.06.2026, 14:06