«Վաղարշապատի ընտրություններին մասնակցելու ենք «Հաղթանակ» դաշինքով»․ ՀՅԴ

ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտեից հայտնում են, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ «Հաղթանակ» դաշինքով:
««Հաղթանակ» դաշինքի նախընտրական ցանկը կգլխավորի Սևակ Խաչատրյանը:
Կարևորելով համայն հայության հոգևոր մշակութային կենտրոն հանդիսացող մեր համայնքին զարգացում, արդարություն ու հոգատարություն բերելու հանձնառությունը, գիտակցելով համապետական ընտրություններից առաջ Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների կարևորությունը, կոչ ենք անում՝
- Վաղարշապատ համայնքի սիրելի բնակիչներին՝ մասնակցել սպասվող ընտրություններին և, իրենց ձայնը վստահելով պատասխանատու ուժերին, կանխել մեր ինքնության դեմ արշավներն ու համայնքի համար բացել զարգացման նոր էջ,
- ընդդիմադիր բոլոր ուժերին՝ գործել հանունի տրամաբանությամբ, բացառել իշխող ուժի հետ նախընտրական կամ հետընտրական որևէ համագործակցություն և ամբողջ ջանքերը ներդնել հաղթանակի կերտման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում գտնվող ավելի քան 300 թիրախների
009:54
«Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է մինչև ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում միջամտության դադարեցումը». ԻՀՊԿ ՌԾՈՒ
3009:30
«Բռնակալները ժողովրդի անունից են հանդես գալիս»․ Ստեփան Դանիելյան
12103:06
Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին
261Երեկ, 22:18
«Վարչական ռեսուրսի չարաշահում եղել է, իշխանության կողմից ատելության խոսք տարածվել է. ՍԴ որոշմամբ սա արձանագրվել է»․ Արամ Վարդևանյան
172Երեկ, 21:36
«Արդյո՞ք Արամ Վեհափառը կարտահայտվի Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»․ Հակոբ Բադալյան
173Երեկ, 21:12
«Կապիտուլյանտը օտարերկրյա «կլյաուզնիկներին» օգտագործում է իր շահերի ու ցանկությունների համար»․ Գագիկ Համբարյան
157Երեկ, 20:06
«Առկա է ընտրողական արդարադատության ակնհայտ դրսևորում»․ Զարուհի Փոստանջյան
131Երեկ, 19:30