«9-րդ դասարանի աշակերտուհին ինքնասպանության փորձ է կատարել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «9-րդ դասարանի աշակերտուհին մի կույտ դեղ խմելով՝ ինքնասպանության փորձ է կատարել։
Տավուշի մարզի գյուղերից մեկի 9-րդ դասարանի աշակերտուհու մայրը կասկածել է, որ իր 14-ամյա աղջիկը հեռախոսով սիրային նամակներ է գրում ինչ-որ տղայի։ Մայրն այդ մասին հարցումներ է արել դստերը, սակայն վերջինս ժխտել է, որ նման բան կա։ Մայրը չհավատալով, հարմար պահ գտնելով՝ աղջկա ձեռքից խլել է նրա հեռախոսն և ուսումնասիրել դրա պարունակությունը Հեռախոսի մեջ աղջկան արատավորող լուսանկարներ կամ տեսանյութեր չեն եղել, լոկ՝ հեռախոսային հաղորդագրություններ։ Աղջիկը մոր տգեղ վարմունքից խիստ վիրավորված, մենակ մնալով՝ իրենց տանը եղած տարբեր հիվանդությունների դեմ մեծ քանակությամբ դեղերը կուլ է տվել, ցանկանալով ինքնասպան լինել։ Նա կորցրել է գիտակցությունը, հայտնվել կոմայի մեջ։ Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, ուր հանել են կոմայի վիճակից։ Համագյուղացիները հայտնում են, որ մայրն աղջկան առաջիկայում տեղափոխելու է Երևանի բուժհաստատություներից մեկը, որպեսզի պարզեն՝ աղջիկն ամբողջությամբ բուժվե՞լ է։ Աղջկա հայրը, որ վերջերս է արտագնա աշխատանքի մեկնել, դեպքից հետո պատրաստվում է Ռուսաստանից շուտ վերադառնալ»։

Արտառոց դեպք Գեղարքունիքում․ ուսուցիչը խոշտանգել է 10-ամյա աշակերտներին
114Երեկ, 11:18
ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել
39303.06.2026, 09:26
Զորակոչից մինչև ողբերգություն․ ի՞նչ է տեղի ունեցել զինվորի հետ. «Ժողովուրդ»
20103.06.2026, 09:12
Նոր կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու մահացել
18202.06.2026, 20:30
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է հարազատներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
53602.06.2026, 12:16
Զինծառայողին կախված են գտել
18002.06.2026, 11:54
Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին
18002.06.2026, 10:00
Ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի է հայտնաբերվել
20201.06.2026, 14:06