Աբովյանում հնչած կրակոցների գործով կա ձերբակալված

Աբովյանում հնչած կրակnցների գործով 1 անձ է ձերբակալվել, այս մասին հայտնել են ՔԿ-ից։
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 01:00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Կինոյի շենքի խաչմերուկում կրակոցներ էին հնչել: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի և աջ բազկի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած Կոտայքի բաժնի և Կոտայքի մարզի քրեական ոստիկանության օպերները պարզել էին, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Խանամիր Հ-ն է: Բժիշկները իրավապահներին հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Ժամեր անց «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին․ հայտնել էին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: «Աբովյան» բժշկական կենտրոն մեկնած իրավապահները պարզել էին, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Վ-ն է: Մինչ իրավապահները հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցից հերթական ահազանգն էր ստացվել, որ «գոտկային ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ: Քրեական և համայնքային ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Վ-ն է: Բժիշկները իրավապահներին հայտնել էին, որ նշված անձինք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատարանում են, ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ: Տեղում համայնքային և քրեական ոստիկանները պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Հանրապետության 20 շենքին հարակից տարածքում ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ անձիք հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և խախտելով բնակիչների անդորրը, վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ և կրակոցներ, ինչից հետո նշված անձինք մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Արտառոց դեպք Գեղարքունիքում․ ուսուցիչը խոշտանգել է 10-ամյա աշակերտներին
114Երեկ, 11:18
ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել
39303.06.2026, 09:26
Զորակոչից մինչև ողբերգություն․ ի՞նչ է տեղի ունեցել զինվորի հետ. «Ժողովուրդ»
20103.06.2026, 09:12
Նոր կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու մահացել
18202.06.2026, 20:30
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է հարազատներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
53602.06.2026, 12:16
Զինծառայողին կախված են գտել
18002.06.2026, 11:54
Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին
18002.06.2026, 10:00
Ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի է հայտնաբերվել
20201.06.2026, 14:06