Ողբերգական վթարից վիրավորված 18-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Օրեր առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Վայոց Ձորի մարզի բնակիչ, 18-ամյա Նորայր Գյուլնազարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին՝ Արագածոտնի մարզում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին բախվելու հետևանքով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 72 կմ հատվածում ավտովթար էր տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր:
Պարզվել էր, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում: Նշված հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Խաչիկ Մանուկյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նորայր Գյուլնազարյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, «ԶԻԼ»-ն էլ, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել էր և քարերի մի մասը թափվել էին: Վթարի հետևանքով «ԶԻԼ»-ի վարորդ Խ. Մանուկյանն ու «Mercedes»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել էին, իսկ Ն. Գյուլնազարյանը տեղափոխվել էր «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը: Փրկարարներից ավելի քանի 3 ժամ է պահանջվել, մինչև որ հատուկ տեխնիկաների միջոցով «Mercedes»-ի մահացած ուղևորին դուրս բերեցին ավտոմեքենայից, իսկ «ԶԻԼ»-ի վարորդին՝ իր ավտոմեքենայի տակից:

Արտառոց դեպք Գեղարքունիքում․ ուսուցիչը խոշտանգել է 10-ամյա աշակերտներին
110Երեկ, 11:18
ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել
38403.06.2026, 09:26
Զորակոչից մինչև ողբերգություն․ ի՞նչ է տեղի ունեցել զինվորի հետ. «Ժողովուրդ»
19903.06.2026, 09:12
Նոր կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու մահացել
18002.06.2026, 20:30
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է հարազատներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
53102.06.2026, 12:16
Զինծառայողին կախված են գտել
17902.06.2026, 11:54
Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին
17902.06.2026, 10:00
Ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի է հայտնաբերվել
20101.06.2026, 14:06