Սպանվել է բլոգեր Շմավոն Աթոյանը

«Իշխանություն» լրատվականը գրում է. «Հոկտեմբերի 25-ին ժամը 00:35-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասի 11 հասցեում հնչել են կրակոցներ, կա վիրավոր։
Մինչ քրեական ոստիկանների դեպքի վայր ժամանումը, ոստիկանության Դավթաշենի բաժին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ նշված վայրից մեկ անձ «որովայնի հրազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տուժածը ժամը 02:50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 33-ամյա Շմավոն Աթոյանն է։
Շմավոն Աթոյանը բլոգեր էր, ով հայտնի էր իշխանություններին սատարող հրապարակումներով»:
Նախնական տեղեկություններով՝ Աթոյանը ՔՊ Դավթաշենի տարածքային կառույցի անդամ էր:

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
66Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
107Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
226Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
376Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
529Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
352Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
26420.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
25520.07.2026, 23:36